«Գործակալ 044։ Օպերացիա Գեղարդ» ֆիլմը պատմում է Մկրտիչ Արզումանյանի կողմից մարմնավորած անհաջողակ գործակալ Հենզել Բրուտենցի մասին։ Նրան հանձնարարում են գտնել գողացված Սուրբ Գեղարդը։
Ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել 2018 թվականի Հոկտեմբերի 18-ին և առաջին իսկ օրից սիրվել հանդիսատեսի կողմից։ Դրա մասին վկայում են լեփ լեցուն դահլիճները և այն փաստը, որը ֆիլմը մինչև 2019 թվականի հոկտեմբեր ցուցադրվում էր կինոթատրոներում։