ՀԵՏԱԶՈՏՈՒԹՈՒՆ

«Պերսոնա Գրատա Հետազոտություններ» ընկերությունն իրականացնում է սոցիալական, մարքեթինգային ու մեդիա հետազոտություններ և տրամադրում խորհրդատվական ծառայություններ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին:
 
Ընկերության պատվիրատուների ցանկում ընդգրկված կազմակերպությունները ներկայացնում են տարբեր ոլորտներ, մասնավորապես` պետական, բանկային, հեռահաղորդակցման, առողջապահական, կրթական, արտադրական, քաղաքաշինական, մանրածախ և մեծածախ առևտուր և այլն: Իրականացվող հետազոտությունների շրջանակը ներառում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև մի շարք այլ երկրներ: 
 
Հետազոտություններն իրականացվում են ինչպես քանակական, այնպես էլ որակական մեթոդներով՝ կախված հետազոտության նպատակից և խնդիրներից:
 
Ընկերությունն իր աշխատանքում առաջնորդվում է 3 կարևոր սկզբունքներով՝ ապահովել բարձր որակ, խելամիտ գին և աշխատանքների կատարման արագություն:

 



Տեսնել աշխատանքները




Top