Համեղ այբուբեն

 

Գաղափար և իրականացում - Պերսոնա Գրատա Գրուպ
Նախագծի ղեկավար - Մարիամ Հարությունյան
Դիզայն - Աննա Հարությունյան
Քոփիրայթեր - Ադելաիդա Որմնադիրյան
Լուսանկարիչ - Վարդան Պետրոսյան
Շեֆ խոհարար - Համլետ Մարգարյան (
www.personalchef.am)



Խոհանոցը և խոհարարությունը պահանջում են գիտելիք և հմտություններ, որոնք պետք է յուրացնել աստիճանաբար, ինչպես այբուբենը:

Սնունդը, բացի համեղ լինելուց, պետք է մատուցվի ճիշտ և գեղեցիկ: «Համեղ այբուբենը» կներկայացնի բոլոր ապրանքները պատկերավոր և տպավորիչ կերպով: Յուրանքանչյուր մթերք ներկայացված է իր անվան առաջին տառով, որը պատրաստվել է համապատասխան մթերքով կամ դրա բաղադրիչով, օրինակ «Բ» - բադրիջան, «Ե» - Եգիպտացորեն, և այլն:

 

Նկարներն ստեղծվել են խոհանոցային մոտիվներով, որտեղ մի քանի մթերքներ, խոհանոցային պարագաներ լրացնում են պատկերը՝ այն դարձնելով ավելի գրավիչ:

Նկարի առարկան կարող է լինել հենց տվյալ մթերքը կամ ճաշատեսակը, որը պատրաստվում է այդ մթերքով:
Յուրաքանչյուր ապրանքի փաթեթավորմանը տրվել է յուրահատուկ լուծում:

 

Տառերն ապրանքանիշին տալիս են թարմություն և գրավում են մարդկանց: Սա մրցակից ընկերություններից տարբերվելու միջոց է: «Համեղ այբուբենը»  հնարավորություն կտա ընկերությանը ձեռք բերել հարատև դրական համբավ:

Նկարները փակցվելու են ապրանքներին և ներկայացնելու են փաթեթավորման դիզայնը: Դրանք կարող են նաև օգտագործվել գովազդային արշավներում:

 

«Համեղ այբուբենի»  համար պատրաստվել է ակտիվ գովազդային արշավ: Այն հնարավորություն կտա բարձրացնել ապրանքանիշի ճանաչելիությունը, ներգրավել նոր հաճախորդներ և ձեռք բերել մրցակցային առավելություն:

 

































































Top